Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամ վնասը վերականգնվել է

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել է 7853.7 խմ լեռնային զանգված՝ պետությանը պատճառելով 6 մլն 640 հզր 890 ՀՀ դրամի վնաս։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում