ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 103 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 84 հազար 956։
Այս մասին քիչ առաջ հումնիտար կենտրոնում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ շուրջ 47 հազար 322 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2317
Արարատ՝ 12 395
Արմավիր՝ 4308
Գեղարքունիք՝ 3848
Լոռի՝ 2435
Կոտայք՝ 11 368
Շիրակ՝ 2231
Սյունիք՝ 4175
Վայոց ձոր՝ 1923
Տավուշ՝ 2322։
