Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան

Այս գիշեր գրոհային անօդաչու թռչող սարքն ընկավ հենց Ադլերում մեր ընտանիքի տան դիմաց, որտեղ ես և մայրս մեծացել ենք, և որտեղ դեռ ապրում են իմ հարազատներն ու նրանց փոքր երեխաները:

Այս մասին գրել է Россия сегодня մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Նպատակները գնալով ավելի հեռու են, խաղադրույքները՝ ավելի բարձր, «միջուկային վերջնագիրը» գնալով դառնում է ավելի անվիճելի»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը Կրասնոդարի երկրամասում ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նշվել է, որ հոկտեմբերի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը կասեցվել է։ Խոցված անօդաչու թռչող սարքի պատճառով Սոչիի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակում է մտցվել։

 

Աղբյուրը՝

https://iravaban.net/444306.html?fbclid=IwAR3sMG912DkqiuUa0cLQp7mF_VycDqiH8Zc1kSHlUAvHXC3iYmflMJvEO-M

Կիսվել սոց․ ցանցերում