Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Վանաձոր քաղաքում՝
- Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 5-ին,
- Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին,
- Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին:
- Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում՝ չեն գերազանցել:
