2026 թվականի աշնանը և ձմռանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն մի քանի տասնյակ համայնքներում, մեծ մասամբ՝ համամասնական ընտրակարգով: Այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 13-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է որոշ համայնքներում ընտրությունների անցկացման օրերը։
Այսպիսով, Ֆերիկ, Թումանյան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում առաջիկա ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան ևս 21 համայնքներում․ Արտաշատում, Արաքսում, Արմավիրում, Շամիրամում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ֆիոլետովոյում, Ստեփանավանում, Ծաղկաձորում, Հրազդանում, Գառնիում, Ախուրյանում, Արթիկում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Դիլիջանում և Իջևանում։ Դեկտեմբերի 13-ին ընտրություններ են նշանակվել Մասիս, Աբովյան, Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում։ Եվգենյա Համբարձումյան
