Երբ Երևանի ամենաաղմկոտ փողոցներով շրջում է… ննջասենյակ, որտեղ ինչ-որ մեկը հանգիստ քնած է․․․
Ժամանակակից աշխարհում բիզնեսների համար գնալով ավելի դժվար է առանձնանալ իսկապես լավ մարքեթինգային արշավով, քանի որ բոլորն ամենուր պատմում և ներկայացնում են իրենց առավելությունները։
Բայց, ըստ իս, լավ մարքեթինգային արշավը միայն ապրանքի առավելության մասին չի պատմում․ այն հնարավորություն է տալիս տեսնել և զգալ այդ առավելությունը։
Առաջիկա օրերին Երևանի փողոցներում կհանդիպեք PROFAL-ի նոր ինտերակտիվ արշավը։
Թափանցիկ տնակ-սենյակում՝ քաղաքի աղմուկի և ակտիվ երթևեկության պայմաններում, այնքան հանգիստ է, որ կարելի է նույնիսկ անուշ քնել։
Հետաքրքիր է՝ ինչ է սպասվում հաջորդիվ։
Այս կոնտրաստի միջոցով ալյումինե դռների և պատուհանների արտադրության ոլորտում Հայաստանի առաջատար PROFAL ընկերությունը, որն արդեն 24 տարեկան է, շատ պարզ ու տեսանելի ձևով փոխանցում է իր հիմնական ուղերձը․ քաղաքի աղմուկը կարող է մնալ դրսում, իսկ տանը՝ տիրել լռություն և հարմարավետություն։
Ինձ հատկապես դուր են գալիս այն արշավները, որոնք բրենդի խոստումը տեղափոխում են իրական միջավայր՝ մարդկանց դարձնելով պատմության ոչ թե պարզապես դիտորդ, այլ մասնակից։
Այս դեպքում ամբողջ քաղաքը դարձել է արշավի գլխավոր հարթակը։
Եթե այս օրերին Երևանում հանդիպեք PROFAL-ի մեքենան, նկարեք, կիսվեք և նշեք PROFAL-ին։ Կարծում եմ՝ այս արշավն արժանի է մեծ ուշադրության։
PROFAL․ ձայնամեկուսիչ է։
#PROFAL #ՁայնամեկուսիչԷ #ՔաղաքիԱղմուկիցՀեռու
