Տեսանյութ․հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հանդես է եկել  ելույթով:

Վարչապետին համայնքում ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին Շատջրեքի նորակառույց միջնակարգ դպրոցի հանձնման առիթով:

«Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը:

Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- իր խոսքում ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ դպրոցը կառուցելիս եղել են թերություններ, անգամ շինարարին հանձնարարվել է քանդել մեկ ամբողջական պատը, վերացնել թերություններն ու նորից կառուցել այն, քանի որ պետությունը կարևորում է շինարարության որակը:

Կիսվել սոց․ ցանցերում