ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքում ԱՄՆ բոլոր դեսպանատները անվտանգության վերաբերյալ նախազգուշացումներ են տարածել՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին։

Ամերիկացիներին զգուշացրել են հնարավոր «անկանխատեսելի էսկալացիայի» մասին՝ կոչ անելով առավել զգոն լինել և պատրաստ լինել օդային տարածքի հնարավոր փակմանը։

«Մերձավոր Արևելքում ներկայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է առավել զգոն լինեն և հաշվի առնեն չվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և տրանսպորտային հաղորդակցության խափանումների հնարավորությունը։ Տարածաշրջան մեկնել կամ այնտեղից հեռանալ պատրաստվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությանը»,- ասվում է Բեյրութում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Նմանատիպ նախազգուշացումներ են հրապարակել նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում ԱՄՆ դեսպանատները։

Կիսվել սոց․ ցանցերում