Թեհրանում Ադրբեջшնի դեսպանատան վրա հшրձшկпւմ գործած անձը դատապարտվել է մшհшպшտժի

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեին Իրանում մահապատժի են դատապարտվել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝  հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր, ևս մեկը՝ վիրավորվել։

Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները լքել էին Իրանը, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե չի հավատում իրանական վարկածին:

Նշվում է, որ ձերբակալվածը 50-ամյա տղամարդ է, որը դեսպանատուն է եկել իր ավտոմեքենայով, 2 երեխայի՝ 14-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ, կրակ է բացել հենց շենքի մուտքի մոտ անձնական ու ընտանեկան խնդիրների պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում