Խոշոր վթար Լոռու մարզում․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կան զпհ և տո ւժածներ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դեպի հարակից ձորակը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Բժշկական կենտրոնում արձանագրվել է տուժածներից մեկի մահը։

Կիսվել սոց․ ցանցերում