Մարտահրավերները հսկայական են. ԱՀԿ-ն մասնագետների մեծ խումբ կուղարկի Հայաստան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի տեղահանման իրավիճակով պայմանավորված:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք Հայաստան, ներառյալ՝ հոգեկան առողջության, այրվածքաբանության, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման մասնագետներ»,- հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, դոկտոր Հանս Հենրի Կլյուգեն:

Նա նշել է, որ մարտահրավերներն իսկապես հսկայական են. «Մենք այնտեղ ենք, որպեսզի անենք այն ամենը, ինչ կարող ենք»:

Կիսվել սոց․ ցանցերում