«Մենք վերջ ենք դրել հակամարտությանը: Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը»։
Այս մասին 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը՝ կրկին փորձելով ցույց տալ աշխարհին, թե որքան խաղաղասեր ու մարդասեր է ինքը և որքան «բարի» ու «արդաացված» են եղել իր գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, մենք այսօր ցույց ենք տալիս այս ամենը»,- հայտարարել է Բաքվի բռնապետը:
