Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում

ՆԳՆ-ից հայտնում են, որ COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21․30-ը, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ ճանապարհահատվածներում՝

  • Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
  • Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Կիսվել սոց․ ցանցերում