Թափուր հաստիքներ՝ Արցшխից բռ նի տեղшհшնված բուժաշխատողների համար

Առողջապահական համակարգում առկա են թափուր հաստիքներ, որոնց համար կարող են դիմել Արցախից  բռնի տեղահանված բուժաշխատողները։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։

Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վեր հանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը։

Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված մեր հայրենակիցները հարցերի դեպքում կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, որտեղ նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում»,– տեղեկացնում են նախարարությունից:

Կիսվել սոց․ ցանցերում