Հոկտեմբերի 3․Օրվա խոսք` «ԳՈՀՈւԹՅՈւՆ,ՓՐԿՈւԹՅԱՆ ՀՈւՅՍԻ ՀԱՄԱՐ»:

Ա ՊԵՏՐՈՍ 1: 1 Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։ 2 Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։ 9 ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։ Սրբությամբ ապրելու կոչ 16 քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։ 17 Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝ 18 իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, 19 այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան, 20 որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վերջում ձեզ համար, 21 որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։ 22 Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝ 23 վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով։ 24 Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում, 25 իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ես. 40.6-8)։ Սա է այն խոսքը, որ ձեզ ավետարանվեց։

Կիսվել սոց․ ցանցերում