Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք նրա X-ի միկրոբլոգում արված հրապարակումից:
«Վերադարձ Կիևից, ուղղությունը՝ Հայաստան»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
Հիշեցնենք՝ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կունենա Երևանում, ինչպես նաև հյուպատոսություն է բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում:
