Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի տեխնիկայի ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Սիմոնյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության՝ Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը պարեկներին ու քննիչին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է Կոտայքի մարզի բնակիչ, 19-ամյա Արթուր Ս․-ն, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/03/1247524
