Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը երեքշաբթի երեկոյան կժամանի Թեհրան։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հայտնում է Nour News պորտալին:
Ըստ աղբյուրի, Խալաֆովը նախատեսում է հանդիպել իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանց հետ քննարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Տեղեկություններ չկան, թե կոնկրետ ում հետ է նախատեսում հանդիպել Ադրբեջանի ղեկավարի ներկայացուցիչը։
