Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։

Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում աղբանոցից։ Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։ Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մեջ՝ իբրև մայր, որ հրճվում է զավակներով։

Կիսվել սոց․ ցանցերում