Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ օգնել Լորա Ավանեսյանին։ Նա երկար տարիներ Մատաղիսի բուժկետում էր ծառայում, մասնակցել է 44 օրյա պատերազմին և վերջին պատերազմական գործողություններին, մինչև վերջին պահը վիրավորներ է տեղափոխել մարտի դաշտից, երևի կպատկերացնեք ինչպիսի դժվար պայմաններում, փրկել է մարդկային կյանքեր։ Նա վերջիններից էր, որ լքեց Արցախը։ հոգեբանական ծանր վիճակում է և առանց միջոցների, կորցրել է ամեն ինչ։ Նա խնդրում է իր և քրոջ համար գտնել որևէ տեղ հյուրանոցում կամ կացարանում անվճար, ոչ շատ հեռու Երևանից։ Խնդրում եմ տեղեկացրեք, եթե ունեք նման հնարավորություն։
