Նրանք իշխանության ուզուրպատոր չեն․ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է․

1992թ. մարտի 24-ին, երբ ձեւավորվել է ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին տրվել է խորհրդաժողով հրավիրելու եւ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու մանդատ, կայացվել է Նախարարների կոմիտեի լրացուցիչ որոշում: Այն սահմանում է, որ Մինսկի խորհրդաժողովին կհրավիրվեն նաեւ ԼՂ ընտրյալ ներկայացուցիչները: Այդ պահի դրությամբ ԼՂ ընտրյալ ներկայացուցչական մարմինը Գերագույն խորհուրդն էր, որի պատվիրակությունը մասնակցել է Մինսկի խորհրդաժողովի բացմանը եւ բանակցություններին: Այսպիսով, ԼՂ իշխանությունը եւ նրա ներկայացուցիչները մշտապես ունեցել են դե-ֆակտո միջազգային ճանաչում: ԵԱՀԿ ՄԽ եւ նրա համանախագահության մանդատը լուծարված չէ, ուստի ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների պարտքն է դիվանագիտական նոտա հղել Ադրբեջանին եւ պահանջել, որպեսզի ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը անհապաղ ազատ արձակվեն եւ հայրենադարձվեն: Այս հարցում Ադրբեջանի իրավազորությունը նրանց նկատմամբ կիրառելի չէ: Նրանք իշխանության ուզուրպատոր չեն, պաշտոնն ստանձնել են ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ եւ առաջնորդվել են ժողովրդի հավաքական կամքով:
Կիսվել սոց․ ցանցերում