Տարոն Չախոյանը գրում է․
Զարմանում եք, որ գտնվում են անձինք, ովքեր պատրաստակամություն են հայտնում ծառայել օտարի լծին, Ալիևի ռեժիմին։ Ծառայում են այն ռեժիմին որ էթնիկ զտում արեց Լեռնային Ղարաբաղում, ու ավելի քան 100,000 մեր հայրենակիցներին թողեց անտուն, անօթևան, անհայրենիք։
Օտարի լծին ծառայելու ու սեփական ժողովրդի դեմ գործելու այս պրակտիկան նոր չէ սկիզբ առել, շատ ավելի խորը արմատներ ունի։
2018 թվական, Հեղափոխության օրեր։ Նիկոլը եկել է, որ հողերը տա։
2020 թվական, 44-օրյա պատերազմ։ Հողերը ծախած են, անիմաստ է կռվել։
2023 թվական։ Շատ ավելի թարմ օրինակ է Ղարաբաղում վերջին ողբերգալի իրադարձությունների ժամանակ Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու փորձերը։
Ցավոք, այս ցանկը կարելի է դեռ երկար թվել ․․․
Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից վախեցեք։
