Ա լ ի ևը հրաժարվել է մեկնել Գրենադայի հանդիպմանը՝ հայտնելով պատճառները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ վաղը՝ հոկտեմբերի 5-ին նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջորդների մասնակցությամբ, հայտնում են աղբյուրները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումից հրաժարման պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական դիրքորոշումն» է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ։

Նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել։

Ավելի վաղ թուրքական Cumhuriyet թերթը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդության պատճառով չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Երեկ էլ հայտնել էինք, որ ԵՄ ղբյուրի փոխանցմամբ՝  Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեռ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում։

Կիսվել սոց․ ցանցերում