ԱԱ․ Հայաստանի թիմը պատրաստվում է Պորտուգալիայի դեմ խաղին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Էլիտ ռաունդի հանդիպմանը Պորտուգալիա թիմի դեմ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 19:00-ին:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Պորտուգալիա, որտեղ հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Պորտուգալիա — Հայաստան հանդիպումը:

Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի դեմ հանդիպումներին պատրաստվում են հետևյալ ֆուտզալիստները.

Լուան Մյուլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան — «Երևան ՖԱ»
Արտյոմ Զաքարյան — «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Վիտեն» (Բելառուս)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «Պլզեն» (Չեխիա)
Արսենի Պետրոսյան — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»
Աղասի Եղիազարյան — «Երևան ՖԱ»
Միհրան Դերմենջյան — «Երևան ՖԱ»
Կարեն Խատուև — «Երևան ՖԱ»
Էրիկ Հակոբյան — «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան — «Լեոսթանդքոյին»

Կիսվել սոց․ ցանցերում