Ստեփшնшկերտի փողոցներից մեկը անվանակոչել են Էն վ եր Փшշшյի անունով. Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը հայտնել է, որ Ադրբեջանը վերաթողարկում է Լեռնային Ղարաբաղի քարտեզը:

«Լեռնային Ղարաբաղի հանձնումից երկու շաբաթ անց Ադրբեջանը հոկտեմբերի 3-ին վերաթողարկել է նախկին հայկական անջատողական անկլավի (հայերեն՝ Ստեփանակերտ, ադրբեջաներեն՝ Խանքենդի) մայրաքաղաքի քարտեզը։ Այս փողոցներից մեկն անվանակոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր հրահրողներից մեկի՝ թուրք զինվորական Էնվեր փաշայի անունով։ Քարտեզն առաջին անգամ հրապարակվել է 2021 թվականի օգոստոսին»,- նշում է պարբերականը։

Le Monde-ի հեղինակը գրում է, որ քարտեզը վերաթողարկվում է հենց այն պահին, երբ Բաքուն ակտիվացնում է ջանքերը՝ համոզելու միջազգային հանրությանը, որ հարգելու է անկլավում մնալ ցանկացող Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր «խաղաղ վերաինտեգրում» անցկացնել եւ տարածաշրջանը վերածել «դրախտի»։

Կիսվել սոց․ ցանցերում