Գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 52/9-ից մինչև 83/3, Պ.Սևակ 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի «Մեքենաշինարարներ», «Ածխահատներ», «Բելոռուսներ», «Մինէներգո» միկրոշրջանների գազասպառողների գազամատակարարումը։
Կիսվել սոց․ ցանցերում