SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող թիվ 654 համարի մարդատար ГАЗель-ը Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները:
Տեղում վարորդ Արթուր Պարոնյանը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է խոտով բարձված բեռնատարի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն բեռնատարի վարորդը հերքել է ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել իրեն թույլատրելի ճանապարհով վարել է իր ավտոմեքենան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ГАЗель-ում եղել է մոտ 12 ուղևորներ, բարեբախտաբար նրանք նույնպես չեն տուժել, այլ սթրես են տարել:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/04/1247625?fbclid=IwAR0gznDd20RrmBd1E0zKluZhdi_iDbH5z88-Mkz4ZPltTaPseZh9RXGhFMg
