Եվրամիությունը Հայաստանին 25 մլն եվրո կհատկացնի. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրամիությունը կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը և այն կհասցնի 10,4 միլիոն եվրոյի։

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին Գրանադայում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանին և նրա մարդասիրական կարիքներին: ԵՄ-ն միաժամանակ Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ 15 մլն եվրոյի չափով:

Մենք կքննարկենք, թե այս դժվարին իրավիճակում էլ ինչ աջակցություն կարող ենք ցուցաբերել Հայաստանին»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում