ՀՀ մարզպետարաններին 600 մլն դրամ է հատկացվել Արցшխից բռ նի տեղшհшնվածների կարիքների համար

Արցախից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունները փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 600 մլն դրամ գումար է հատկացվել մարզպետարաններին։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

 

Բաշխվածությունն իրականացվել է հետևյալ կերպ` ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերին՝ 30 մլն–ական դրամ, Արարատի մարզին՝ 100 մլն դրամ, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին՝ 50 մլն–ական դրամ, Լոռու մարզին` 40 մլն դրամ, Կոտայքի մարզին` 140 մլն դրամ, Սյունիքի մարզին` 65 մլն դրամ, Տավուշի մարզին` 45 մլն դրամ։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Կիսվել սոց․ ցանցերում