ԼՂ տեղшհшնվածները պետք է վերադարձի իրավունք ունենան․ մանրամասներ՝ ստորագրված փաստաթղթից

Գրանադայում Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի, Միշելի մասնակցությամբ հանդիպման արդյունքներով ստորագրված հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Արցախից բռնի տեղահանվածների հարցին։

Մասնավորապես, ղեկավարները համակարծիք են եղել Հայաստանին լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության հետ։ Ընդգծվել է, որ Արցախից տեղահանվածները պետք է հնարավորություն ունենան ազատորեն իրականացնել իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքը՝ առանց որևէ պայմանի, միջազգային հսկողության ներքո։

Կիսվել սոց․ ցանցերում