Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օշական գյուղի Նալբանդյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21:54-ին։
Ավտոտնակում և տանիքում այրվել են կենցաղային իրեր․ քաղաքացի Վ․ Հ.-ն (ծնված 1945 թ․) ստացել է այրվածքներ. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։
