Հայտնի է Վագիֆ Խաչատրյանի դшտшվшրությшն օրը

Լաչինի միջանցքում ապօրինի ձերբակալված և շինծու քրեական գործով անցնող Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Նշվում է, որ քրեական գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Ջամալ Ռամազանովը:

Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին նրան և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար։

Կիսվել սոց․ ցանցերում