Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Գրիբոյեդով 42 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արեգ Ա.-ի վարած Opel մակնիշի և ՌԴ քաղաքացի 37-ամյա Ալեքսանդր Դ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Օնիկ Առաքելյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վարորդները նաև հայտնել են, որ իրենք հրաժարվում են պարեկային ծառայությունից: Պարեկների օնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի գոտուց, և եթե պարեկները օպերատիվ չժամանեին, ապա նշված վայրում խցանում կառաջանար:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/06/1247729

Կիսվել սոց․ ցանցերում