Հակոբ Բադալյանըբ գրում է․
Ասում եք Արշակ Կարապետյան:
Ես ասում եմ քաղաքականություն, որտեղ գերագույն հարցը ուժերի հավասարակշռությունն է, առավել եւս իշխանության հարցում գերագույնը:
Որեւէ իշխանություն կայուն է եւ ամուր, եթե ապահովում է այդ հավասարակշռությունը, թե ինչ ձեւով՝ արդեն իր իմացության եւ կարողության հարցն է: Եվ որեւէ իշխանություն «ընկնում» է, եթե այդ հավասարակշռությունը ձեւավորվում է իրենից դուրս՝ թե որտեղ, արդեն էական չէ:
2018-ին օրինակ այդ հավասարակշռությունը ձեւավորվեց Հայաստանի իշխող համակարգից դուրս, եւ իշխանությունն «ընկավ» շատ արագ, բոլորի համար անսպասելի արագ, անհավատալի արագ: Եվ այդ հանգամանքը որեւէ մեկի համար առավել քաջածանոթ չէ, որքան դրանից հետո ձեւավորված իշխանության համար:
Ասում եք Արշակ Կարապետյան:)
