7 տարեկան երեխան Սևանա լճի լողափում կորցրել էր ծնողներին․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 15-ին, ժամը 17:30-ին Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են միայնակ երեխայի, ով փնտրում է ծնողներին։

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է գտնել և կապ հաստատել երեխայի (7 տարեկան) ծնողների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում