Վահրամ Աթանեսյանը գրում է․
Ոչ ոք չի համարձակվում ռուս-հայկական հարաբերությունների մասին ասել ճշմարտությունը: Հարավային Կովկասի միակ երկիրը, որի դեմ բոլշեւիկյան Ռուսաստանը ագրեսիվ-նվաճողական պատերազմ է վարել 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին, Հայաստանն է: Սա ռազմա-քաղաքական փաստ է՝ ամրագրված հրադադարի մասին 1920թ. օգոստոսի 10-ին կողմերի միջեւ Թիֆլիսում ստորագրված համաձայնությամբ, որի իմաստով Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են Ռուսաստանի կողմից օկուպացված: Ըստ համաձայնագրի՝ այդ տարածքների վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր հայ-ռուսական խաղաղության պայմանագրով, որը չի ստորագրվել: 1997թ. հայ-ռուսական ,,Բարեկամության եւ փոխադարձ օգնության մասին,, պայմանագիրը, ցավոք, այդ հարցը որեւէ ձեւով չի կարգավորել: Զուտ ֆորմալ առումով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության եւ բարիդրացիության մասին պայմանագիր գոյություն չունի, կողմերը գտնվում են հրադադարի ռեժիմում: Անկախ այն բանից, որ Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիք կիրառում է Ադրբեջանը եւ պարբերաբար խախտում հրադադարը: 1920թ. մայիս-օգոստոսին բոլշեւիկյան Ռուսաստանը Հայաստանի դեմ պատերազմել է հանուն Ադրբեջանի: