Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ մինչև օրվա վերջ Իսրայելում ոչ մի կենդանի ահաբեկիչ չի մնա։ Մինչդեռ Իսրայելում առնվազն 100 մարդ է զոհվել, 800-ը՝ վիրավորվել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում հարվածների հետևանքով զոհվել է 198 մարդ, վիրավորվել՝ 1610-ը։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ասել է, որ «Իսրայելի դեմ ճակատամարտը» «պաղեստինյան հողերի և ժողովրդի ազատագրման» սկիզբն է։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է այս կիրակի՝ Երևանի ժամանակով 23:00-ին: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Իսրայելին 8 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացմանը:
Տեսանյութում ցուցադրված են պահեստազորի ստորաբաժանումների սահմանային գոտի տեղափոխման և Գազայի հատվածին իսրայելական հարվածի կադրերը:
