Auroranews-ին ահազանգած քաղաքացին հայտնում է, որ Սևան-Երևան ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
Վերջինիս փոխանցմամբ վթարը տեղի է ունեցել տվյալ ավտոճանապարհի եզրին կանգնեցված «Արծվի արձան» չհասած։ Վթարի հետևանքով Սևան-Երևան ավտոճանապարհի այդ հատվածը՝ մինչև վթարի վայր հասնելը խցանված է։
Նշենք նաև, որ հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
