ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵՔ ՄԵՐ ՏԻՐՈՋ ԽՈՍՔԵՐԸ.
«Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, ՉԽՌՈՎՎԵՔ, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը ՉԷ։ Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ տեղ երկրաշարժներ։ Սակայն այս ամենը ՍԿԻԶԲՆ Է երկանց։
Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ, և Իմ Անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ԱՏԵԼԻ պիտի լինեք։
Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի ՄԱՏՆԵՆ ու միմյանց պիտի ԱՏԵՆ։
Եվ բազում ՍՈՒՏ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի ՄՈԼՈՐԵՑՆԵՆ։ Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ՑԱՄԱՔԻ։
Բայց ով մինչև վերջ ՀԱՄԲԵՐԵՑ, նա պիտի ՓՐԿՎԻ» (Ավ. ըստ Մատթեոսի 24.6-13):
Տէ՜ր, ողորմեա՛ զմեզ՝ բազմամեղացս…
Քահանա Մարտիրոսյան
