2020թ. պшտերшզմից հետո շատ աննշան թվացող, բայց էական տեղեկություն ունեի մեր սահմանների սպшռшզինпւթյшն «անհայտանալու» մասին… Այդ աննշան տեղեկությունը բացատրում էր, թե ինչու 2021թ. մայիսյան шգրեսիшյին լիարժեք դիմադրություն լինել չէր կարող, թե ինչու 2022թ. սեպտեմբերյան шգրեսիшն երկարաձգվելու դեպքում ավելի մեծ խնդիրներ կունենայինք…Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

Tatul Hakobyan-ը գրել է
Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ն հանձնել է՝
-92 միավոր զրահատեխնիկա;
— 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա;
— 124 միավոր ՀՕՊ միջոցներ;
— 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ;
— 1 միավոր անօդաչու թռչող սարք;
— ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ;
— 66,1 միլիոն ռազմամթերք։
Ասելիք չկա այլևս…
2020թ. պատերազմից հետո շատ աննշան թվացող, բայց էական տեղեկություն ունեի մեր սահմանների սպառազինության «անհայտանալու» մասին… Այդ աննշան տեղեկությունը բացատրում էր, թե ինչու 2021թ. մայիսյան ագրեսիային լիարժեք դիմադրություն լինել չէր կարող, թե ինչու 2022թ. սեպտեմբերյան ագրեսիան երկարաձգվելու դեպքում ավելի մեծ խնդիրներ կունենայինք…
Մեր սպառազինությունը չկար… Ռուսներին պատվիրված նոր խմբաքանակներն էլ չէին գալու…
2020թ. մղձավանջից հետո առաջիայի համար ամենախոցելի տեղը արդարացիորեն Արցախն էր համարվել, որտեղ ամենաշատն էր պահանջվելու սպառազինությունը, մանավանդ՝ հնարավոր էր որ ռուս խաղաղպահը չթողնի էլ անհրաժեշտ պահին այնտեղ բան անց կացվի… Դրա համար շտապել էինք…
Ու այս ամենի արդյունքում Արցախի համար ապահովվեց այսքանը…
Հիշենք, որ մի պատկառելի քանակ էլ զիջվել էր թուրքին 2020-ի պատերազմի ժամանակ, որը Ալիևը ցուցադրեց Բաքվում…
Ու բացի այն, որ կապիւոտլյանտները կանգնեցին ռսի ու թրքի ճնշման տակ անպատկառաբար թղթի վրա մատնեցին ու գրեցին, թե ումն է եղել այս ամենը և ինչպես է իրենց մոտ, այլ որ ավելի վատն է՝ այս ողջ արսենալը չօգտագործեցին էլ Արցախի լիարժեք պաշտպանության համար… Դիմադրությունը 1 օր տևեց, երբ զենքն ավելիին էր հերիքում….
Ինքալուծարված խմբակն էլ բանտիկը կապած այս ամենը հանձնեց թուրքին…. Առանց օգտագործելու… Առանց դիրքերում կռիվ տվող ու նահատակվող տղերքին օգնության հասնելու… Իսկ որ Արցախի ՊԲ-ում եղել են կյանքը հայրենիքի համար տվող տղերք, կարծում եմ վիճելու տեղ չկա…
Հիմա եկել են՝ ինքնալուծարված խմբակով ԼՂՀ ներկայացուցչությունում սխոդկաներ են գումարում, մինչև դեկտեմբերի վերջ աշխատավարձ ստանալու հարցեր են քննարկում, չեմ զարմանա, որ վաղն էլ սկսեն յուրայիններին հանրահավաքների կանչել, Հայաստանի համար էլ պահանջել ռուսական անվտանգության երաշխիք, որ սև գործը մինչև վերջ անեն, անպատիվները, պետականության գլխակերները…
Եթե լուծարվել եք, էդ ի՞նչ կապիկություններով եք զբաղվում: Որ Ադրբեջանին առիթ տաք հիմա էլ Հայաստանի վրա հարձակվի՞…
Անհայատացեք իսպառ ժողովրդի աչքերից: Գնացեք ձեր ռուսաստաններում ստեղծեք ձեր փախստական կառավարությունը….
Կիսվել սոց․ ցանցերում