ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցшխпւմ է․ ԶԼՄ

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները։

 

Պատվիրակությունն անցել է Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

 

Հիշեցնենք՝ վերջին երեք տասնամյակում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ՝ հոկտեմբերի 1-ին։ Այցից հետո ՄԱԿ-ի առաքելությունը  հրապարակել էր  զեկույցը: Զեկույցում ասվում էր, որ  ավերածություններ, բռնության դեպքեր չէր նկատվել, և Արցախում մնում է 50-1000 հայ:

Կիսվել սոց․ ցանցերում