Հայտնի է Երևանի ավագանու նիստի վաղվա օրակարգը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի համապատասխան՝ 2023 թվականի  հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի Արգիշտի փողոցի 1 հասցեում՝ 5-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում, տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով՝

  1. Քաղաքապետի ընտրություն։
  2. Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
  3. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։
Կիսվել սոց․ ցանցերում