Հիշո՞ւմ եք, օրեր առաջ ԱԺ-ում դաշնակ աղվան վարդանյանը ինչ սրտաճմլիկ ելույթներ էր ունենում, ոնց էր ուզում ներկայանալ ազգի փրկիչ և մտահոգ մարդ, բայց ոնց ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ:
Նկարում հենց այդ նույն աղվանչիկի տունն է, որը նա ձեռք է բերել արդար քրտինքով և ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Այս տեսակի խրճիթներում են բնակվում գրեթե բոլոր փրկիչները ու առանց ամաչելու ժողովրդին ուզում են համոզել, որ իրենք թալանի և ունեզրկման հետ հեչ կապ չունեն: Արա այ դախեր, ձեր կարծիքով ժողովուրդը կո՞ւյր է, չի տեսնում, որ ամենքդ մի քանի միլիոն դոլարանոց տներում եք ապրում, վարում եք ներկայացուցչական դասի մեքենաներ, հանգստանում եք բացառապես բարձրակարգ արտասահմանյան կուրորտներում և 5 աստղանի հյուրանոցներում, բայց հենց հասնում եք տեսախցիկի մոտ մտավոր հետամնացի դեմքի արտահայտությամբ փորձում եք մարդկանց համոզել, որ իրենցից մեկն եք:
Աղվանչիկ ու ընդհանրապես փրկիչներ, դուք մեր հասարակության մասնիկը չեք, դուք թալանել և ունեզրկել եք մեր ժողովրդին դրա համար էլ ապրում եք արաբական շեյխերի նման ու չփորձեք մարդկանց համոզել, որ մտածում եք երկրի մասին: Դուք մտածում եք այ այս տներն ու մեքենաները պահպանելու մասին, քանի որ լավ գիտակցում եք, որ շուտով դրանք վերադարձվելու են պետությանը:
Ժողովուրդ ջան, դե տեսեք, թե ինչ պայմաններում է ապրում աղվան վարդանյանը, և ինչ պայմաններում եք ապրում դուք և հասկացեք, որ սրանք ուղնուծուծով թալանչի են և հայաստանի փրկության հետ կապ չունեն:
Աղբյուրը՝
