ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52,600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100,000 դրամ միանվագ աջակցությունը։ 25,963 անչափահաս անձանցից 17,139-ի վերաբերյալ այս պահի դրությամբ կան մուտքագրված դիմումներ․ գործընթացը շարունակվում է։

անչափահասների համար աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ տվյալներն առցանց դիմումով մուտքագրելուց հետո ստացվում է հաղորդագրություն՝ դիմումը հաստատելու կամ մշակման փուլում գտնվելու (հաշվառվելու) կամ մերժելու մասին։
Եթե նշվում է, որ դիմումը գտնվում է մշակման փուլում, ապա նոր դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ պետք է սպասել ներկայացված դիմումի հաստատման կամ մերժման մասին հաղորդագրություն ստանալուն։

ընտրեն «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմեն «Դիմումի մուտքագրում» կոճակը,

լրացնեն էլեկտրոնային հասցե և սեղմեն «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի դիմումատուի էլեկտրոնային հասեցին, որը վերջինս կարող է լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը,

լրացնեն երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները (բացված էջում) և սեղմել «հաստատել» կոճակը,

գրանցեն երեխաների տվյալները՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը։