196 մլն դրամով 4 նոր, աղբատար մեքենա

«Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այս մասին հայտնում է

Երևանի քաղաքապետարանը:

Նոր աղբատար մեքենաները համայնքը գնել է մոտ 196 մլն դրամով՝ գործարանային երկու տարվա երաշխիքով։

Շաբաթներ առաջ քաղաքում ծագած աղբահանության խնդիրն արդեն լուծված է. վստահեցնում է հիմնարկի տնօրենը: Պատճառը մեքենաների անսարքությունն էր։ Անվադողերից մինչև կենցաղային տեխնիկա. Հաճախ քաղաքացիները աղբամանների մոտ են թողնում շինարարական աղբ, ինչն էլ լրացուցիչ բարդացնում է աշխատանքը եւ պատճառ դառնում մեքենաների խափանման:

Երեւանում աղբահանությունն իրականացվում է շուրջօրյա` երկու հերթափոխով: Ամռան այս ամիսներին օրական 150-180 տոննա աղբ է տեղափոխվում աղբավայր:

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարի ևս  ձեռք բերել աղբատար ու փողոցների մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա:

Կիսվել սոց․ ցանցերում