Ամալյան մшհшցել է, իսկ նշանածի վիճակը գնահատվում է ծանր… Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր…

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երևանում։

Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Աշխատել էր նաև «Դասավանդիր, Հայաստան» ծրագրում»,— NEWS.am-ի հետ զրույցում պատմել են կազմակերպությունից։

Ամալյան Արևմտյան Հայաստան էր ուղևորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ամալյայի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում։

Կիսվել սոց․ ցանցերում