Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածու գրանցվեց միայն Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Վերջինս իր ելույթում ասաց՝ ընտրություննների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, սակայն դրանք նաև տվեցին մի շարք հարցվերի պատասխաններն ու արձանագրեցին կարևոր իրողություններ:
«Ընտըրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրատեղամասեր գնացած քաղաքացիների ընտրության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր:
Խոսուն է նաև այն փաստը, որ որևէ քաղաքակն ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները:
Այժմ ոչ թե քարեր նետելու, այլ քարերը հավաքելու ժամանակն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
