Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ռիգա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:

Հավաքականը կհանգրվանի Ռիգայի Radisson Blu Elizabete հյուրանոցում:

Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Կիսվել սոց․ ցանցերում