Արգենտինայի Կորդոբա նահանգի Վիլլա Կառլոս Պազ քաղաքում հրշեջներն ու տեղի բնակիչները մեկ օրից ավելի է՝ փորձում են հանգցնել խոշոր հրդեհը, որը մոտեցել է բնակելի թաղամասերին։
Վիլլա Կառլոս Պազ քաղաքի մոտ հրդեհը սկսվել է երկուշաբթի կեսօրին մոտ (ՀՀ ժամանակով մոտ 19։00-ին)։
Ինչպես հայտնում է lavoz.com.ar ռեսուրսը, անտառը բռնկվել է այն բանից հետո, երբ տեղի 27-ամյա բնակիչը որոշել է կրակի վրա սուրճ պատրաստել ծառերի մտ։ Ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է շրջակա բուսականության վրա։ Տղամարդը չի կարողացել կառավարել արագ տարածվող կրակը։
Կասկածվող տղամարդը բերման է ենթարկվել, հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Բոցերը մոտենում են քաղաքի ծայրամասում գտնվող բնակելի թաղամասին։ Բացի հրշեջներից և տեղի բնակիչներից կամավորներից, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև ավիացիան: Տեղի իշխանությունները պատրաստվում են հրդեհի հետագա տարածման դեպքում տարհանել ծայրամասերի բնակիչներին:
