Իրանը ՌԴ-ի հետ բանակցություններ է վարում ռпւսական գազի գնման շուրջ․ Պпւտին

Իրանը բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ ռուսական գազի գնման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ««Ռուսական էներգետիկ շաբաթ»-ի լիագումար նիստում, փոխանցում է Interfax-ը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն զբաղվում է գազի նոր շուկաների որոնմամբ՝ հիշեցնելով մի քանի օր առաջ Ղազախստանի տարածքով Ուզբեկստան մատակարարումների մեկնարկի մասին:

Կիսվել սոց․ ցանցերում